Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգի հետախուզության գլխավոր տնօրենը հայտարարել է նահանգում իսրայելական խոշորագույն լրտեսական ցանցի ոչնչացման մասին:
Լրտեսական ցանցը փորձել է դիվերսիոն գործողություններ իրականացնել Իրանի ներսում, սակայն հետախուզական ուժերի զգոնության շնորհիվ այդ սպառնալիքները չեզոքացվել են, և լրտեսական ցանցը վերացվել է, շաբաթ երեկոյան հայտնել է Արևմտյան Ադրբեջանի հետախուզության գլխավոր տնօրենը:
Հետախուզական ուժերի գործունեության ոլորտը նախապես ծրագրված դավադրությունների կանխումն է և անվտանգության դեմ պայքարի խմբերի գործունեության խափանումը։