Ադրբեջանի պաշտպանության նախարարության բնակարանային շահագործման վարչության նախկին պետ Ֆիքրեթ Միրզոևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի ռազմական դատարանում քննվել է Միրզոևին 4 ամիս ժամկետով կալանավորելու քննչական մարմնի միջնորդությունը, որը դատարանը բավարարել է:
Ֆիքրեթ Միրզոևը ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ։ Երկու տարի առաջ Ֆիքրետ Միրզոևն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Ավելի վաղ յուրացումների փաստերով ձերբակալվել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ, գեներալ-մայոր Նիզամի Մամեդովը և մի շարք այլ պաշտոնյաներ: