Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պետական դավաճանության և Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացու է ձերբակալել։ Այս մասին գրում է Интерфакс-Азербайджан-ը։
«Հարուցված քրեական գործով Ադրբեջանի քաղաքացին՝ 1981 թվականին ծնված Էմիլ Մամեդովը, կասկածվում է պետական դավաճանության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մամեդովը հանդիպել է հայկական հատուկ ծառայությունների հետ երրորդ երկրում՝ ֆինանսական շահագրգռվածության դիմաց պատրաստ է եղել տեղեկություններ հաղորդել՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետության անվտանգության և պաշտպանության։
Ըստ տեղեկատվության՝ Մամեդովը պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և դատարանի որոշմամբ ձերբակալվել է: