ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլն են անցկացրել, կողմերը սկսել են քննարկել այն ապրանքների ցանկը, որոնք անմաքս ռեժիմով կվաճառվեն համաձայնագրի կնքումից հետո, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մարտի 14-16-ը Թեհրանում կայացել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, որը պետք է փոխարինի ներկայումս գործող ժամանակավոր համաձայնագրին: Ժամանակավոր համաձայնագրի համաձայն՝ փոխադարձ առևտրի զգալի մասն արդեն իրականացվում է արտոնյալ ռեժիմով։
«Համաձայնագրի կարգավորիչ մասի նախապատրաստման աշխատանքների մեծ մասն ավարտվել է։ Մենք ձեռնամուխ ենք եղել ապրանքների ցանկերի քննարկմանը, որոնք հետագայում կվաճառվեն անմաքս ռեժիմով։ Մենք պայմանավորվել ենք Իրանի գործընկերների հետ շարունակել աշխատանքը դինամիկ ռեժիմով համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ և հաջորդ բանակցային փուլն անցկացնել ապրիլի վերջին Մոսկվայում», – նշել է ԵՏՀ առևտրի քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի պետ Անտոն Ցեցինովսկին: