Թուրքիայի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Անկարան «այսուհետ ևս պաշտպանելու է իր շահերը Միջերկրական ծովի արևելյան մասում, Բալկաններում, Կովկասում, Սև ծովի ջրատարածքում:
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Անկարայի դիրքորոշումն է արտահայտվել։ Ըստ դրա՝ «Թուրքիան կողմ է անհապաղ հրադադարի հաստատմանը, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում խաղաղության և կայունության ձեռքբերմանը»:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան հանդես է գալիս Սև ծովի տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին, ինչի կապակցությամբ հստակ պահպանում է Մոնտրեի կոնվենցիայի պայմանները: Դրա հետ մեկտեղ շարունակվում են դիվանագիտական և միջնորդական ջանքերը։