Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի փլուզում, կան զոհեր և վիրավորներ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«ԱԻՆ աշխատակիցները փորձում են փլատակների տակից դուրս հանել մարդկանց»,-հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախիջևանի կենտրոնական հիվանդանոցի տվյալներով՝ փլուզման հետևանքով զոհվել է երեք մարդ։