ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 6-ին նախատեսված բանակցությունները
«Մենք ողջունում ենք հաղորդագրությունն այն մասին, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան բանակցություններ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև։ Մենք կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին և կրկին հայտարարում ենք բոլոր չլուծված հարցերի դիվանագիտական կարգավորման աջակցության մասին», – ասված է առաքելության թվիթերյան էջում զետեղված գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: