Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել այն մասունքները, որոնք ենթադրաբար պատկանում են Ղարաբաղում առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 100 ադրբեջանցիներին։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ախունդովը նաև հայտնել է, որ մոտ 60 մարդու աճյունները ճանաչվել են ադրբեջանցի զինծառայողների և այլ անձանց կողմից և փոխանցվել դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի միավորմանը: