Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների նորմալացումը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը և տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: