Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այս մասին ադրբեջանալան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են ԵՄ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումը:
Ալիևը գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքների կապակցությամբ և նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը, տրանսպորտային և հաղորդակցության գծերի կառուցումը կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը: