Հայաստանն ընդունել է միջպետական հարաբերությունների հաստատման՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները։
Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ:
Նշենք, որ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: