Թուրքիայի արևելյան հատվածում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի վարչությանը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Մալաթիա նահանգում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 6,7 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։