Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի։ Ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին հայտնել Է Իրանի աշխատանքի նախարարության գլխավոր տնօրեն Համեդ Ֆորուզանը:
Վեբինարի ընթացքում Ֆորուզանը հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր՝ ապրանքների և ծառայությունների արտադրության և առևտրի ոլորտում երկու կողմերի հնարավորությունները որոշելու համար:
Նրա խոսքով՝ կողմերի միջև համագործակցության ներուժն ավելի պարզ կլինի Իրանի աշխատանքի նախարարի՝ Երևան կատարվելիք այցի ժամանակ։ Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է իրանցի դասախոսների պատրաստակամությունը՝ թոշակառուներին և հաշմանդամություն ունեցողներին տեխնիկական և մասնագիտական հմտությունների ուսուցման, ապահովագրական խորհրդատվության ծառայություններ տրամադրելու հարցում: