Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է Ermenihaber-ը։
Թեմային մերժողական արձագանք է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ քրեական հետապնդում իրականացնելու համար հանցակազմ չկա, նա Էրդողանի հասցեին ո՛չ սպառնալիք է հնչեցրել, ո՛չ բռնության կոչ։
Այս տեղեկությունը հայտնել է թուրք հայտնի լրագրող Նևշին Մենգյուն Twitter-ում:
Թուրքական կայքերը գրում են, որ եթե ԱՄՆ-ի արդարադատության նախարարության արձագանքն այլ լիներ, ապա հնարավոր կլիներ լողորդին արտահանձնելու հարցը բերել օրակարգ։