Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հետ:
«Երեկ և այսօր լավ բանակցություններ են եղել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ ԵՄ – ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցությանը», – գրել է Կլաարը Twitter-ում։