Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Ուկրաինայում ռուսական գործողության դեմ։
Ինչպես հաղորդում է Turan-ը, ակցիան նախատեսված էր ՌԴ դեսպանատան առջև, սակայն ոստիկանության ուժեղացված ջոկատները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ դեսպանատանը: Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին սկսել է հետ մղել դեսպանատնից՝ պահանջելով ցրվել և ուղեկցել նրանց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, գրում է կայքը:
Պարբերականի տեղեկություններով՝ ակցիան իրականացրել են Ադրբեջանական ժողովրդավարության և բարօրության կուսակցության ակտիվիստները։ «Ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտնել են, որ եկել են բողոք հայտնելու Ուկրաինայում ՌԴ ագրեսիայի դեմ, այդ երկրի բնակիչների զանգվածային սպանությունների դեմ», – ասված է հաղորդագրության մեջ:
Կայքի տեղեկություններով՝ ցուցարարներից մեկը հայտարարել է, որ «Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարած բանակը չի կարող խաղաղապահ լինել, և ռուս զինվորականները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»: