Роспотребнадзор – ը չեղարկել է Թուրքիայից պղպեղ, նուռ, խաղող, նարինջ և արքայախնձոր ներկրելու սահմանափակումները, հաղորդվում է գերատեսչության կայքում:
«Թուրքական կողմի հետ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ռուսական շուկա որակյալ և անվտանգ պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների ապահովման հարցի հետ կապված Роспотребнадзор – ը որոշում է կայացրել հանել Ռուսաստան Թուրքիայի Հանրապետության արտադրության պղպեղի, նռան, խաղողի, նարինջների և արքայախնձորի ներմուծման սահմանափակումները», – ասված է հաղորդագրության մեջ:
Роспотребнадзор-ում նշել են, որ գերատեսչությանը հաջողվել է ուժեղացնել հսկողությունը ինչպես Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության, այնպես էլ արտադրողների և արտահանողների կողմից արտադրանքներում թունաքիմիկատների բովանդակության նկատմամբ:
«Սահմանափակումների վերացման մասին որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել պտուղ-բանջարեղենի արտադրության և արտահանման կենտրոնների արտագնա տեսչական ստուգման արդյունքները, որի ընթացքում Роспотребнадзор-ի մասնագետները լաբորատոր հետազոտությունների համար ընտրել են արտադրանքի փորձանմուշները։ Թույլատրելի մակարդակների գերազանցումների վերլուծության արդյունքում չի հայտնաբերվել վնասակար նյութեր», – հավելել են Роспотребнадзор – ում:
Գերատեսչությունում կարծում են, որ սահմանափակումների վերացումը կապահովի անվտանգ մրգերի և բանջարեղենի մուտքը ռուսական շուկա և կծառայի ռուսական վաճառասեղաններում որակյալ պտուղ-բանջարեղենի տեսականու ընդլայնմանը: