Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը, գործողություններ է իրականացնում իր սահմանների անվտանգության համար:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի ռազմական գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ, այն ընթանում է Իրաքի հյուսիսային հատվածում, ավելի վաղ հաղորդել է թուրքական Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ գործողությանը մասնակցում են հատուկ ջոկատայիններն ու ռազմաօդային ուժերը։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր իր մեկ զինծառայողի զոհվելու և 4 զինծառայողի վիրավորվելու մասին: Իրաքի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ թուրքական գործողությունը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար: