Թուրքիայի Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, կան զոհեր և վիրավորներ, հարձակման վարկածը քննարկվում է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով թուրքական Hürriyet-ին։
«Անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել Բուրսայի Օրխանգազի թաղամասում բանտապահներ տեղափոխող ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 07:30-ի սահմաններում»,- գրում է թերթը։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավտոբուսում մեկ մարդ մահացել է, շատերը վիրավորվել են։
«Համաձայն բանտային աշխատակազմի առաջին հայտարարությունների՝ դիտարկվում է ահաբեկչության հավանականությունը։ Ներկա պահին Բուրսայի ոստիկանապետը զննում է դեպքի վայրը»,- մանրամասնել է հրատարակությունը։