Ռուսաստանը կներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Փաստաթղթի հնարավոր ստորագրումը չի ենթադրում ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերում Ղարաբաղից», – հայտնել է Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության, հաղորդակցության ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ լուծման մեջ:
Պատասխանելով այն հարցին, թե ով է կառավարում խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը, Գրիգորյանը նշել է 5 մասնակից՝ Երևանը, Բաքուն, Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը։