Մեր ժողովուրդը հստակ գիտակցում ունի, որ այս իշխանությունները խաղաղության անվան տակ մեզ նոր պատերամ է բերում և ուրիշ ոչինչ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ այսօրվանից պայքարը շատ ավելի ակտիվ փուլ է մտնելու։ «Այս իշխանությունների օրոք ծանր պարտություն է եղել և այդ շղթան շարունակվում է։ Հետևաբար, ժողովուրդն այսօր առավել քան երբևէ միակամ է պայքարելու հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության»,-նշեց Գրիգորյանը։
Գրիգորյանն անընդունելի համարեց իրենց հասցեին այն մտքերը, թե պատերազմ են ուզում։ «Ամենաշատը մենք ենք խաղաղություն ուզում, պատերազմի խորհրդանիշ իշխանությունները չպետք է մեզ մեղադրեն, պարզապես իրենք չեն կարող բերել մեզ անհրաժեշտ խաղաղությունը»,-նշեց պատգամավորը։