Ադրբեջանը պատրաստ է հետկոնֆլիկտային շրջանում եռակողմ ձևաչափով համագործակցել Վրաստանի և Հայաստանի հետ Հարավային Կովկասի զարգացման համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։
Նշելով, որ երկու երկրներն ընդհանուր տեսակետ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով փոխգործակցության լավ հնարավորություններ կան, հատկապես հետհակամարտային շրջանում։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։
Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանը նույնպես կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։