Վրաստանի նախկին առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացման նախապատրաստման համար։ Այս մասին հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Կոնկրետ տեղեկատվություն կար այն մասին, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Հենց դրա համար է եկել Սահակաշվիլին, որ այստեղից ամեն ինչ պատրաստվի երկրորդ ճակատի բացման համար։ Ցավոք, դա հաստատել են նաև մեր ուկրաինացի ընկերները», – ասել Է Ղարիբաշվիլին վրացի լրագրողների հետ զրույցում։
Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ոչ ոք Վրաստանը չի ներքաշելու Ուկրաինայի իրադարձությունների մեջ, ոչ մի երկրորդ ճակատ չի լինի: