Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային անվտանգության և Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: