Մայիսի սկզբին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ծրագիր կա»,- ասել է Ալիևը։