Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչները մայիսի 3-ին Վիեննայում կայանալիք երրորդ հանդիպման ժամանակ։
«Այս հանդիպմանը քննարկվելու են նաև տարբեր քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում։ Պայմանավորվածություն կար սահմանի վերաբացման մասին։ Ինչպե՞ս դա անել։ Կստեղծվի համատեղ հանձնաժողով: Նրանք որոշել են նաև Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել»,- լրագրողների հետ զրուցում հայտնել է Չավուշօղլուն՝ Լատինական Ամերիկա կատարած այցի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։