Արդեն մի քանի ծրագիր գործարկել ենք։ Արտահանողներին մթերումների համար էական լավ պայմաններ ենք առաջարկել այս տարվա համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Armenia Today-ի դիտարկմանը, թե պատժամիջոցներով պայմանավորված՝ արտահանողները խնդիրներ ունեն, և հարցին, թե արտահանման խթանման ինչ ծրագիր են պատրաստվում ներդնել։
«Մթերողները և գյուղացիները պարտավոր են մինչև մայիսի 31-ը կնքել մթերման պայամանգրեր բոլոր տեսակի գյուղմթերէքների վերաբերյալ բացի խաղողից, մինչև հուլիսի 1-ը։ Միայն այդ պայմանագրերի ներքո կառավարությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսները»,-ասաց նա։
Armenia Today-ի դիտարկմանը՝ կապված անհնազանդության ակցիաների, խցանումների, գործադուլների կոչերի և դրանց տնտեսական ազդեցության հետ՝ Քերոբյանն արձագանքեց․ «Անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացված երևույթ է։ Մի քանի հազար, միգուցե մի քանի հարյուր մարդ, որոնք տնտեսության առումով որևիցե էական ազդեցություն չունեն, 1-2 ժամով, 1-2 ճանապարհ են փակում։ Դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում։