Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե-Արդվին նոր օդանավակայանում վայրէջք կատարած առաջին ինքնաթիռները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օդանավերը կլինեն:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, նոր օդանավակայանի բացումը նախատեսված է մայիսի 14-ին՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Նոր օդանավակայանն ունի Թուրքիայի՝ մեծությամբ երկրորդ թռիչքուղին։
Ռիզե-Արդվինի օդանավակայանը գտնվում է Պազարի շրջանում՝ Ռիզե քաղաքից 34 կմ հեռավորության վրա, Հոպայից 54 կմ և Արդվինից 125 կմ հեռավորության վրա:
Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները կմասնակցեն օդանավակայանի բացման պաշտոնական արարողությանը։