Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին համաձայնել է լսել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով բժիշկ-փորձագետներին՝ որոշելու, թե արդյոք Սաակաշվիլին բժշկական զննում պետք է նշանակվի։
Այսօր տեղի ունեցած դատական նիստին այս պահանջով հանդես եկան փաստաբանները։ Փաստաբանները դատավորից պահանջել են թույլ տալ Empathy-ի ներկայացուցիչներին մուտք գործել բանտ։
Դատավորը հետաձգեց նիստը՝ դատավարությանը Միխեիլ Սաակաշվիլիի բացակայության պատճառով, քանի որ փաստաբանները չէին ցանկանում ապացույցները հետազոտել առանց նրա։
Դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիային մեղադրում է պետբյուջեի միջոցները յուրացնելու մեջ։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել 2021 թ․ հոկտեմբերի սկզբին երկրում կայանալիք մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից առաջ, որից հետո կալանավորվել և բանտարկվել է։ Վրաստանի նախկին ղեկավարը հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։
Նոյեմբերի 20-ին նա Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հոսպիտալից տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ, ուր ընդունվել է նոյեմբերի 8-ին։ Ավելի ուշ Սաակաշվիլին հացադուլը դադարեցրել է և բուժում է անցել հիվանդանոցում։
Նախկին նախագահը լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով արդեն կայացվել են դատավճիռներ։ Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։
Հոկտեմբերի 20-ին նրան մեղադրանք է առաջադրվել սահմանի ապօրինի հատման համար, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Վերջին տարիներին նախկին նախագահը բնակվում էր Ուկրաինայում և ունի այդ երկրի քաղաքացիություն։