Անկլավների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Կարող եմ վստահեցնել, որ ՀՀ-ին մինչ օրս չի ներկայացվել Հայաստանի տարածքում գոյություն ունեցող անկլավի վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ։ Տարատեսակ քարտեզներ են հրապարակվել, սակայն որևէ կողմի քարտեզ իրավական հիմնավորում չի համարվում առ այն, թե որևէ կողմի տարածքում՝ ինչ է գտնվում՝ պատկանող մյուս կողմին»,-նշեց Մարուքյանը։
Ըստ նրա՝ գործընթացի սկսվելուց հետո միայն պետք է լինեն քննարկումները։ «Կսկսվի բանակցությունները, նոր հետո կողմերը կներկայացնեն իրենց քարտեզները։ Մենք մի բան գիտենք, որ Սոթք-Խոզնավարի, Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում»,-նշեց Մարուքյանը։