Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ռիզայում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային ժամանակահատվածում Ադրբեջանի և Հայաստանի միջև, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին ասվում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
«Պետությունների ղեկավարները քննարկել են նաև էներգետիկայի, տրանսպորտի, էներգետիկ անվտանգության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի իրադրությունը», – նշվում է հաղորդագրության մեջ: