Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն լրագրողների վրա հարձակումների հետաքննությունն ու խոսքի ազատությունը, հայտարարել է նորվեգական «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը: Վերջին շրջանում ակտիվիստների վրա հարձակումների շարքի հետաքննության մեջ առաջընթաց չկա, նշել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու հասարակական գործիչները:
Նշենք, որ Ադրբեջանի ոստիկանությունը մայիսի 9-ին հետաքննություն է սկսել լրագրող Այթեն Մամեդովի վրա հարձակումից հետո: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Բինագադինի շրջանում։ Այթեն Մամեդովայի համար տան մուտքի վերելակում հայտնված տղամարդը դանակահարել է նրան և պահանջել չլուսաբանել դատական գործընթացը, ինչից հետո դիմել է փախուստի: Մամեդովան հարձակումը կապել է երեխայի սպանության աղմկահարույց գործի լուսաբանման հետ։ Ադրբեջանի իշխանություններին մեղավորներին գտնելու և պատժելու կոչով հանդես են եկել իրավապաշտպաններն ու ակտիվիստները, մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և ԱՄՆ Պետդեպը: Լրագրողն ինքը դժգոհություն է հայտնել քննության ընթացքից։