Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիլտանաս Նաուսեդայի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի հանձնառությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք այսօր քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջան կատարած այցից հետո (Լիտվայի նախագահ-խմբ.) այցելելու եք Հայաստան։ Այսպիսով, ես վստահ եմ, որ այցից հետո Ձեզ մոտ իրավիճակի մասին լիարժեք կարծիք կձևավորվի»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի դիրքորոշումը նա անվանել է «շատ բաց»։
«Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և փակել թշնամանքի էջը»,- հայտարարել է Ալիևը։