Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացրել բեռների համակարգված և անխափան փոխադրման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Բանակցություններն ընթացել են Վրաստանի համակարգմամբ։
Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ կայացած քննարկման ընթացքում նշվել է, որ Վրաստանի կողմից բեռնափոխադրումների ձգձգումներ չկան։ Հայտարարվեց, որ այդ ուղղությամբ որոշ թերություններ կապված են ենթակառուցվածքների հետ, իսկ «Լարսի» մաքսակետի հարցը՝ վերանորոգման աշխատանքների հետ։
Լուծվել են նաև շուտ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված հարցեր։