Ադրբեջանի իշխանություններն օկուպացրած Շուշիի կենտրոնական փողոցներից մեկն անվանել են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անունով։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին Twitter-ում հայտնել Է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն:
«Աթաթուրքի անունով է կոչվել Շուշիի կենտրոնական փողոցներից մեկը»,- գրել Է նա:
Նշենք, որ հայկական Շուշի քաղաքը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: