Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Պատճառն ուրբաթ օրը Ստամբուլում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ հայտարարված դիրքորոշումն է:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հանրահավաքից առաջ հանդես է եկել նախազգուշացմամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի իրավապահ մարմինները կարող են կոշտ գործել։