ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-նշվում է որոշման մեջ։
Հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝
Մնացական Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արման Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գրիգոր Մինասյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հովհաննես Հարությունյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց վածքների նախարարի տեղակալ
Նարինե Ավագյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Արամ Գուգարաց – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Եղիշե Կիրակոսյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Առաքել Մարտիկյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Արման Մարալչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Սերգեյ Պետրոսյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Քիչ առաջ հրապարակվեց նաև ադրբեջանական կողմից համապատասխան որոշումը։