Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում բանակցությունների ընթացքում կողմերը «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին են պայմանավորվել։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Նշվում է, որ Ալիևը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների մասին։
«Ալիևն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, այդ թվում՝ ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման հարցում», – ասված է հաղորդագրության մեջ: