Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը: Այս մասին նա գրառում է արել Twitter-յան իր միկրոբլոգում։
«Ջերմորեն ողջունում եմ հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները և կայուն իրավիճակ ապահովելու լավագույն ուղիները առաջ մղելու առումով: Շոշափելի առաջընթաց՝ եռակողմ հանդիպումից հետո», – գրել է Միշելը։