Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում գտնվող թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի արտադրության ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելչուկ Բայրաքթարի հետ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, Հասանովը հատուկ ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը փոխադարձ համագործակցության ընդլայնման առումով: «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Baykar Makina ընկերությունը Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրողն է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ: