Վրաստանի վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել է վերջինիս ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց, հաղորդում է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Կողմերը նաև պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել։