Մոսկվան հուսով է, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում իրավիճակի վտանգավոր վատթարացմանը, РИА новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում:
«Տագնապով ենք ընդունել նման ուժային գործողության մասին հաղորդագրությունները (Թուրքիայի հյուսիսում – խմբ.)։ .. Հուսով ենք, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այդ էլ բարդ իրավիճակի առավել վատթարացմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
«Ըմբռնումով ենք մոտենում Թուրքիայի մտահոգություններին՝ կապված Սիրիայի սահմանամերձ շրջաններից բխող ազգային անվտանգության սպառնալիքների հետ։ Այդ կապակցությամբ կարծում ենք, որ թուրք-սիրիական սահմանին հուսալի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն դրան հարող գոտում Սիրիայի ուժային կառույցների զինծառայողների տեղակայման միջոցով», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։