Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հայտնել է, որ նոր հուշագրի համաձայն, Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են Իրանի միջոցով Թուրքմենստանից Ադրբեջան գազի փոխանակման մատակարարումների ավելացման մասին:
Իրանական ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնել են, որ հուշագրի համաձայն, կողմերը պայմանավորվել են կրկնապատկել Իրանի տարածքով Ադրբեջանի Հանրապետություն թուրքմենական գազի տարեկան տարանցման ծավալը: Ընդ որում, Իրանը տարանցիկ գազի մի մասը վերցնում է որպես փոխանակման վճար։
Անցյալ տարվա դեկտեմբերին Իրանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին Ադրբեջանի հետ տարեկան 1,5-2 մլրդ խմ թուրքմենական գազի փոխանակման մասին։ Սվոպային մատակարարումները սկսվել են 2022 թվականի հունվարին։