Այսուհետ օտարերկրացիներն ու Վրաստանի քաղաքացիներն Վրաստանի տարածք մուտք գործելիս կամ թռչելիս այլևս պատվաստման վկայականների և կորոնավիրուսի բացասական PCR թեստերի կարիք չեն ունենա։
Համապատասխան փոփոխությունը կատարվել է «Մեկուսացման և կարանտինի կանոնների հաստատման մասին Վրաստանի կառավարության որոշման մեջ» և ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 15-ին, հայտնում է Sputnik Գրուզիան։
«Արտասահմանից ժամանող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից) ազատվում է Վրաստանի սահմանը հատելիս այցելությունից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում Covid-ի դեմ պատվաստման ամբողջական ընթացքը կամ բացասական PCR թեստը հաստատող փաստաթուղթ տրամադրելու պարտավորությունից։ Այս մասին ասվում է հրամանագրում, որը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։