Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը գործողություն է իրականացրել Բաքվում, հայտնում են ադրբեջնական լրատվամիջոցները։
Գործողության ընթացքում ձերբակալվել են պետական կառույցներից մեկի պաշտոնատար անձինք:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գործողությունն իրականացվել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի «Աբշերոն» և «Մետաքսի ճանապարհ» տերմինալներում: