Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակիցները պատրաստ են ակտիվացնել եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման աշխատանքները: ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները։
Ներկայացնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Մասնավորապես, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով, Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցելու առաջարկ կա․ «Բացի այդ, Եվրոպա-Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար առաջարկ կա վերակառուցել Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը»։