Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը կհանգեցնի երկու կողմերի քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը։ Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Չաբահար» առևտրի գոտու ղեկավար Նասրոլլահ Էբրահիմին՝ հավելելով, որ երկու երկրների միջև 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են եղբայրական հարաբերությունների վրա։ Այս մասին հաղորդում Է Mehr-ը:
Նասրոլլահ Էբրահիմին նշել է, որ «Չաբահար» առևտրային գոտին ողջունում է ամբողջ աշխարհի ներդրողներին, սակայն այդ հարցում գերակայությունը տրվում է հարևան պետություններին: Արսեն Ավագյանն իր հերթին ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը «Չաբահար» առևտրային գոտու պոտենցիալը և ենթակառուցվածքները գնահատելու հարցում։ Նա նշել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը՝ «Չաբահար» նավահանգստի միջոցով: