Ռուսաստանի և Իրանի միջև եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվելու են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թեհրան այցի ընթացքում, որը մեկնարկում է հունիսի 22-ին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտնել էր, որ Լավրովի այցի շրջանակներում բանակցություններ կանցկացվեն եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության ընդլայնման համար։