Ռուսաստանը և Ադրբեջանը մտադիր են ստորագրել մի շարք միջկառավարական փաստաթղթեր, որոնք ուղղված են տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս-ադրբեջանական պետական սահմանով, Սամուր գետի վրայով ավտոմոբիլային կամրջի շահագործման և սպասարկման կարգի մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի համաձայնեցման գործընթացն ավարտելու անհրաժեշտության մասին՝ փաստաթղթի շուտափույթ ստորագրման նպատակով»,- նշել Է աղբյուրը։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի ու ՌԴ տրանսպորտի նախարարություններին հանձնարարվել է կարճ ժամկետում պատրաստել և համաձայնեցնել տրանսպորտի ու տարանցման ոլորտում փոխըմբռնման հուշագրի նախագիծը: