Հարավային Կովկասի երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող ԱՄՆ դեսպանները Վաշինգտոնում քննարկել են իրենց աշխատանքի համակարգումը։
Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ Լին Թրեյսին, Քելլի Դեգրանը և Էրլ Լիցենբերգերը քննարկել են Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ-ի ծրագրերը և դրանց համակարգմանը վերաբերող հարցեր։
Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Նրանք ընդգծել են ԱՄՆ-ի վճռականությունը՝ տարածաշրջանի երկրների ժողովուրդների անվտանգ, կայուն և բարգավաճ ապագայի ապահովման նպատակով։